ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին կապահովի ձմռան համար անհրաժեշտ ամեն ինչով

ՄԱԿ-ը սիրիացի փախստականներին կապահովի ձմռան համար անհրաժեշտ ամեն ինչով

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը պատրաստ է 340 հազար սիրիացի փախստականների ապահովել ձմռան համար անհրաժեշտ ամեն ինչով: ՄԱԿ-ը մտադիր է 64 մլն դոլար տրամադրել Թուրքիա, Լիբանան և Հորդանան հեռացած սիրիացիներին ամեն ինչով ապահովելու համար:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատում ակնկալում են, որ մինչև տարեվերջ այդ երկրներում գտնվող սիրիացիների քանակը կկրկնապատկվի:

ՄԱԿ-ում հուսով են, որ օգնության մի մասն էլ կհասնի նրանց, ովքեր շարունակում են մնալ հակամարտային գոտում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը
Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը
Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության
Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա
Partner news