Ճարտարապետ. Երևանի կենտրոնի կառուցապատումը այս խտությամբ գլխավոր հատակագծով նախատեսված չէ![]() 13 հոկտեմբերի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի կառուցապատման ժամանակ շատ բաներ հաշվի չեն առնվել, որովհետև տնտեսական գործոնը շատ մեծ դեր է խաղում: Դա է պատճառը, որ խախտումներ են լինում: Կենտրոնի կառուցապատումը այս խտությամբ գլխավոր հատակագծով նախատեսված չի եղել: Երևանի տոնին ընդառաջ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ճարտարապետ Աշոտ Արշակյանը: Նա նշեց, որ ցանկացած քաղաք ապրում է էվոլուցիա և Երևանը բացառություն չէ, պարզապես Երևանի էվոլուցիան շատ հակասական է ընդունվում.«Ես կարծում եմ, որ քաղաքի ճարտարապետական դեմքին վերաբերող քննարկումները պետք չի սիրողական հարթության վրա տեղափոխել, գնահատական պետք է տան մասնագետները, ամեն մարդ իրավունք չունի գնահատել ամեն մի նորակառույց: Հասկանալի է, որ կանաչ տարածքները պահպանելը կարևոր է և այլն, բայց չեմ կարծում, որ ամեն ինչ պետք է այդպես ցավագին ընդունել»: Բանախոսն անդրադարձավ նաև Արտգործնախարարության վաճառված շենքին` դա ևս դասելով ցավագին ընդունվող հարցերի շարքին.«Արտգործնախարարության շենքի հարցը ես ցավագին չեմ ընդունոմ,մի քիչ արձագանքները ավելի մեծ էին, քան պետք է լինեին»: Ճարտարապետը կարծում է նաև, որ Երևանի կենտրոնը հախուռն և երկրրի համար ոչ օրինաչափ զարգացում է ապրում. «Երևանի դեմքը շատ է փոխվել,փոխվել են երևանցիները, պետք է երևանցին մնար ու նորեկը սովորեր նրանից, ինչով է ապրում քաղաքը, բայց հին երևանցները չկան ու նորեկները իրենք են թելադրում երևանյան ապրելակերպը: Երևանի դեմքը երևանցիներն էին, որոնք այսօր չկան»: Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |