Ապագա դիվանագետները Ստեփանակերտում են ճանաչողական այցով

Ապագա դիվանագետները Ստեփանակերտում են ճանաչողական այցով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին և գործառույթներին, նախարարության առջև դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին:

Պատասխան խոսքով հանդես է եկել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանը: Երախտագիտություն հայտնելով ԼՂՀ արտաքին գործերի նախարարությանը ջերմ ընդունելության համար` նա նշել է, որ դպրոցի սաների ամենամյա այցերն Արցախ, որոնք արդեն ձեռք են բերել ավանդական բնույթ, անչափ օգտակար են հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին անմիջականորեն ծանոթանալու և լիարժեք կարծիք կազմելու առումով:

Հանդիպման վերջում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Partner news