«Ժառանգություն»-ը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով

«Ժառանգություն»-ը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Ցավակցության տեքստում նշված է.

«Տխրությամբ տեղեկացանք, որ երկարատև տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել և ի Տեր ննջել Երուսաղեմի հայոց պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը:

Թորգոմ Պատրիարքը Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքն էր, հետևաբար մեկը Եկեղեցու հարյուրի չհասնող առանձնաշնորհյալ սպասավորներից, ում Աստծո ընտրությամբ և մարդկանց մեծարանքով շնորհվել են բոլոր այդ պատիվները: Թող լույսը, Աստծո խաղաղությունն ու օրհնությունը պարուրեն Սրբազան Պատրիարքի հոգին Վերին Երուսաղեմում, ինչպես նրա կյանքի ուղեկից են եղել երկրային ընթացքում: Եվ թող հավերժ անսասան լինի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` իբրև վեմ Սուրբ Քաղաքի, իբրև հոգևոր շինվածք մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իբրև հպարտություն ու պանծանք հայ ժողովրդի»:

Partner news
 Ուշագրավ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Partner news