Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում![]() 13 հոկտեմբերի 2012 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, նույն չվերթի ուղևորներ` ՌԴ քաղաքացիներ՝ 1975 թ. ծնված Արթուր Վ.-ն, 1971 թ. ծնված Վանիկ Վ.-ն և 1976 թ. ծնված Ռուդիկ Մ.-ն, գտնվելով անսթափ վիճակում, թռիչքի ժամանակ շարունակել են օգտագործել ոգելից խմիչք, չեն ենթարկվել օդանավի անձնակազմի պահանջներին, սեռական բնույթի հայհոյանքներ են տվել բորտուղեկցորդուհուն՝ ՌԴ քաղաքացի Տատյանա Ա.-ին և չվերթի մյուս ուղևորներին, սպառնացել օդանավի անձնակազմին և ողջ չվերթի ընթացքում կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը: Խուլիգանություն կատարողները ժամը 05.50-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |