Երևանյան արվեստի դպրոցների սաների լավագույն աշխատանքները` Ֆրանսիայի հրապարակում

Երևանյան արվեստի դպրոցների սաների լավագույն աշխատանքները` Ֆրանսիայի հրապարակում

PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում Ֆրանսիայի հրապարակում 14:00-ից կազմակերպվել է Բիենալե: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Բիենալեի կազմակերպիչ, Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայի հրապարակում ցուցադրվում են երևանյան արվեստի բոլոր դպրոցների և ուսումնարանների աշակերտների լավագույն աշխատանքները: «Ցուցադրության մեջ ընդգրկվել են նաև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները: Ցուցադրվում են ինչպես գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, այնպես էլ քանդակ, խեղեգործական աշխատանքներ, գոբելեն, ասեղնագործություն, ուլունքագործություն: Ամեն մի դպրոց շուրջ 15 և ավելի աշխատանքներ է ներկայացրել: Ընդհանուր առմամբ 40 մասնակիցները մոտ 1000 և ավելի աշխատանքներ են ներկայացրել»,- նշեց նա:

Բիենալեի ցուցադրությունը կտևի մինչև ժամը 18:00-ը:

Partner news
 Ուշագրավ
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Partner news