Բակո Սահակյան. Գյուղատնտեսությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից է

Բակո Սահակյան. Գյուղատնտեսությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:

Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև հանդիսավոր միջոցառում, որտեղ երկրի ղեկավարը պետական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ գյուղատնտեսությունը եղել է, կա կմնա մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից մեկը, ինչը պայմանավորված է մեր ժողովրդական տնտեսության, պատմության և աշխարհագրության յուրահատկություններով: Ըստ Նախագահ Սահակյանի, ոլորտում առկա խնդիրները լուծելու և նրա զարգացման կայուն տեմպերն ապահովելու համար անհրաժեշտ է կամք, սրտացավ վերաբերմունք և քրտնաջան աշխատանք:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախանշված ծրագրերն անպայման կիրականանան՝ հատկապես հաշվի առնելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Partner news
 Ուշագրավ
Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար
Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում
Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր:
Partner news