Արցախում շահագրգռված են ՀԲԸՄ հետ կապերի հետագա խորացման մեջ![]() 15 հոկտեմբերի 2012 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ու կառուցի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանին և քննարկել նրանց հետ ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Հայ բարեգործական ընհանուր միության մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ: Բակո Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլը և հեռանկարները, անդրադարձել արտաքին քաղաքականության որոշ հիմնախնդիրների: Նախագահ Սահակյանի խոսքով՝ Հայ բարեգործական ընհանուր միությունը հայկական ամենահին կազմակերպություններից մեկն է, որն անգնահատելի դերակատարություն ունի Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Մեծ եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման, արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման գործում: Շոշափելի է կազմակերպության ներդրումը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և հայրենիքի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման գործում: Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում շահագրգռված են կազմակերպության հետ կապերի հետագա խորացման ու փոխգործակցության ընդլայնման մեջ, որի համար կանեն հնարավոր ամեն ինչ: Հանդիպման վերջում նախագահը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Partner news Երկրները վստահություն են հայտնել, որ իրենց հայտարարությունները պետք է հիմք ծառայեն ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորման համար Լուկաշենկոն համաձայն է հանդես գալ որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում Սերժ Թանկյանը միացել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնած ստորագրահավաքին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլայևը հայտարարել է, թե զբոսաշրջիկների այցելությունները Լեռնային Ղարաբաղ անօրինական են և վտանգավոր: Partner news |