IMINT. Ռուսական С-300-երը պաշտպանության տակ են վերցրել Հայաստանի և Ղարաբաղի օդային տարածքը![]() 15 հոկտեմբերի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Տիեզերքից արված լուսանկարների վերլուծությունը վկայում է վերադասավորումների մասին, որոնք կարող են լրջորեն ազդել Կովկասում հակաօդային պաշտպանության մեջ ուժերի դասավորության վրա, հաղորդում է Contact.az-ը: Հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ Ռազմական վերլուծության կենտրոնին` IMINT, որը հրապարակել է տարածաշրջանում ռուսական և հայկական ՀՕՊ համակարգերի արբանյակային լուսանկարներ: Կենտրոնի փորձագետ Շոն Օ'Քոննորի խոսքով, լուսանկարները վկայում են Հայաստանում և Աբխազիայում C-300 նոր համալիրների հայտնվելու մասին. «Տեղաբաշխման երկու վայրերն էլ զգալի պոտենցիալ ունեն ընդլայնվելու համար»: Մինչև 2008-ը Հայաստանը ներկրել է C-300-ի երեք մարտկողներ` փոխելով հնացած C-125-ը Երևանի պաշտպանության համար: 2010-ին Ռուսաստանը լրացուցիչ երկու C-300 է տեղակայել Սյունիքի մարզում, որոնք գտնվում են ԼՂ-ի հետ սահմանից 7 կմ հեռավորության վրա: «Մարտկողներն օգտագործում են 5N63S շարժական ռադարը և ցածր բարձրության համար ռադարը»,- նշել է աղբյուրը: «2011-ի լուսանկարների համաձայն, Գորիսի շրջանում ներկա պահին տեղակայված են մի քանի մարտկողներ: Այնտեղ C-300-երը պաշտպանում են Հայաստանի ՀՕՊ-ը և Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը»,- նշել է Օ'Քոննորը: Այնտեղ գտնվող C-300-երը կարող են նաև ծածկել Ստեփանակերտի օդանավակայանը` առկա C-125 մարտկոցի հետ միասին: Բացի դրանից, նման տեղաբաշխման դեպքում C-300-ը փակում է զգալի օդային ճեղքը` թույլ տալով Հայաստանին արգելափակել Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ: Լեռնային Ղարաբաղին առընթեր տարածքում C-300 տեղակայումը խոսում է տարածաշրջանում հնարավոր հակամարտության տարբեր սցենարների նախապատրաստության մասին, եզրափակել է Շոն Օ'Քոննորը, հաղորդում է apnsy.ge-ն: Partner news Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Partner news |