AIR Armenia ղեկավարությունը համաձայն է եղել, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Էրզրումում![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը նախատեսված վայրէջք է կատարել Թուրքիայում, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է AIR Armenia ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը: Ըստ նրա, Սիրիա բեռներ փոխադրելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Թուրքիայի оդային տարածքը հատելու համար: «Մենք ստացանք թույլտվությունը մեկ նախապայմանով՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարի թուրքական օդանավակայաններից մեկում բեռի զննության համար»,-ասել է նա: Ընկերության տնօրենը նշել է, որ ընկերության ղեկավարությունը ինքն է համաձայնվել, որ հայկական ինքնաթիռը վայրէջք կատարի Էրզրումում՝ հավելելով, որ թուրքական կողմը մի քանի տարբերակ էր առաջարկել: Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի արևելքում՝ Էրզրումում պարտադրված վայրէջք է կատարել սիրիական Հալեպ թռչող հայկական «Էյր Արմենիա» ընկերության ինքնաթիռը, հայտնում է CNN-Turk-ը: Ըստ CNN-Turk-ի, ինքնաթիռը չվերթ էր կատարում Երևանից Հալեպ՝ տեղափոխելով մարդասիրական օգնություն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Նելլի Չերչինյանը, թուրքական կողմը որոշել է զննության ենթարկել բեռը: Հոկտեմբերի 10-ին Անկարայի օդանավակայանում վայրէջք էր պարտադրվել Մոսկվա-Դամասկոս չվերթող ընթացող Airbus A-320 ինքնաթիռին: Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ խախտելով քաղավիացիայի կանոնները, ինքնաթիռը ռազմական նշանակության բեռ էր փոխադրում: Ինքնաթիռում եղել է 35 ուղևոր, այդ թվում 17 ՌԴ քաղաքացի: Թուրքական ՌՕՈւ-ն հավանաբար իրազեկված էին բեռի մասին և կործանիչների միջոցով ստիպել են ինքնաթիռին վայրէջք կատարել: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |