Տուրեցկու երգչախումբը Երևանում կկատարի Դնեպրովի «Իմ Հայաստան» երգը![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ռուսական հանրահայտ Տուրեցկու երգչախումբը (ՙՙХор Турецкогоՙՙՙՙ) հոկտեմբերի 15-ին կայանալիք երևանյան համերգում կատարելու է հանրահայտ «Իմ Հայաստան» (Армения моя) երգը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Տուրեցկին: Խումբը Երևան է եկել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, երգել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարությունների գալա համերգին, և փակ միջոցառմանը` Մեցցո ակումբում: Տուրեցկին նշեց, որ կատարում են տարբեր երկրների ստեղծագործություններ, սակայն մշտական երգացանկի մեջ չեն մտցնում: Երգչախումբը երևանյան հանդիսատեսին կներկայացնի 4 դարաշրջանի երաժշտություն: Միխայիլը կատակով ասաց, որ իրենց երգացանկում շուրջ 400 երգ կա, և նրանք կարող են կես տարին մեկ գալ Հայաստան և չկրկնվել: Ինչ վերաբերում է «Армения моя» երգին, ապա բանախոսը պատմեց, որ այդ երգի ստեղծման ակունքներում է կանգնած: «Անատոլի Դնեպրովն ինձ համար հեռախոսով է երգել այդ երգը»,-ասաց նա: Տուրեցկին նաև ներկայացրեց իր ազգանվան ծագումը, քանի որ շատ խնդիրներ են ծագում դրա շուրջ: Երգչի նախնիները Լեհաստանում հրեական Տուրեց բնակավայրից են: Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |