Զորակոչային տարիքի սիրիահայերի համար շուտով առանձին որոշում կլինի![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Զորակոչային տարիքի սիրիահայերի համար, որոնք ՀՀ քաղաքացիություն են ստացել, շուտով առանձին որոշում կլինի: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանկ: ՊՆ-ում այսօր ամփոփվել են անցած երկու ` ՀԱՊԿ և հրամանատարաշտաբային զորավարժությունները: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զորավարժությունների ընթացքում թերացումներ եղել են, օրինակ, կատարման ժամկետների հետ կապված, բայց քայլեր են ձեռնարկվում դրանք շտկելու ուղղությամբ: Նշվեց, որ հրամանատարաշտաբային զորավարժությանը ներկայացել են ծանուցում ստացած պահեստազորայինների 99.2 տոկոսը, իսկ չներկայացողները պատասխանատվություն կկրեն օրենքով սահմանված կարգով: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |