Կաթողիկոսը բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի աշխատանքը![]() 15 հոկտեմբերի 2012 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկած Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին մասնակցել է նաև Ամենայն Հայոց Կոթողիկոսը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը էր բերել համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին: «Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Կոնգրեսը նշանակալի իր աջակցությունն է բերում Հայաստանի և Արցախի տնտեսական, գիտակրթական և մշակութային զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համազգային ջանքերին»,- ասել է Կաթողիկոսը: Կաթողիկոսը մաղթեց շարունակել ազգօգուտ և աստվածահաճո իրենց առաքելությունը` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Partner news Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել «Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր Partner news |