Արայիկ Սարգսյանն առաջարկում է «խաղաղապահներ» գործուղել Սիրիա

Արայիկ Սարգսյանն առաջարկում է «խաղաղապահներ» գործուղել Սիրիա

PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանը կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել Կոսովոյում, ջոկատ ուղարկել Իրաք մահմեդականներին պաշտպանելու նպատակով, ապա ինչո՞ւ մի այդպիսի առաքելություն էլ չի իրականացնում Սիրիայի հայերին պաշտպանելու համար»,- կարծում է ՌԴ աշխարհաքաղաքական հետազոտությունների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը:

Ըստ նրա, կարող է լինել 20-25 հոգուց կազմված մի խումբ, որոնք թեկուզ քաղաքացիական հագուստներով կշրջեն Սիրիայի հայաբնակ թաղամասերում և կպաշտպանեն բնակիչներին, քանի որ վերջիններս անգամ ամենապարզ զենքին չեն կարող տիրապետել ինքնապաշտպանության համար:

Փորձագետի կարծիքով՝ Սիրիայի հայ համայնքում պետք է կիրառվեր լոկալ պաշտպանության համակարգ, քանի որ այս դեպքում պետության բանակն ի վիճակի չէ իրականացնել դա: «Ցավոք, սիրիահայերը բավականին անկազմակերպ դրսևորվեցին և չկարողացան կիրառել այս համակարգը»,-ասաց Ա. Սարգսյանը և հավելեց, որ այսօր նրանց հույսը միայն Հայաստանն է:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news