ՀՀ ՊՆ. Մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և կետային հարվածի հնարավորություն![]() 15 հոկտեմբերի 2012 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Մեր զինտեխնիկան ունի 300 կմ հեռահարություն և կետային հարվածի հնարավորություն: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Հին սպառազինությունը նորով փոխարինելու ուղղությամբ պլանային կարգավորումներ են իրականացվում: Հետևում ենք հակառակորդի կողմից գնված զինտեխնիկայի որակին և ծավալին, նրանց զորավարժությունների պլաններին», -հավելեց նա : Գեներալ -մայորն առանձնացրեց, որ պլանավորվել են հրթիռային հարվածներ հակառակորդի ռազմական և տնտեսական ենթակառույցների, Ադրբեջանի դեպքում` նավթահանքերի դեմ, ընդգծելով, որ հայկական զինված ուժերը ոչ մի դեպքում չեն հարվածի քաղաքներին և խաղաղ բնակչությանը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |