Քեթրին Էշթոնը հուսով է, որ ՌԴ-ն կսատարի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի` սիրիական ճգնաժամը հաղթահարելու ծրագրին

Քեթրին Էշթոնը հուսով է, որ ՌԴ-ն կսատարի ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի` սիրիական ճգնաժամը հաղթահարելու ծրագրին

PanARMENIAN.Net - Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ն վավերցնում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի նոր ծրագիրը և հուսով է, որ այն աջակցություն կստանա նաև ռուսական կողմից:

«Հուսով եմ, որ ռուսները կաշխատեն, որպեսզի Սիրիայում հրադադարի հաստատման ուղղությամբ պարոն Բրահիմիի ջանքերը հաջող լինեն»,-ասել է Էշթոնը Լյուքսեմբուրգում ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, որոնք կհաստատեն Սիրիայի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը:

Ըստ եվրոպական ԶԼՄ-ների տվյալների, Բրահիմիի ծրագրով նախատեսվում է ՄԱԿ-ի 3000 խաղաղապահներ մտցնել Սիրիա:

Էշթոնը շատ արդյունավետ է համարել կիրակիր օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստան-ԵՄ համագործակցության զարգացումը, ինչպես նաև արդի միջազգային հիմնահարցեր, այդ թվում` Սիրիայում տիրող իրավիճակը:

Partner news
 Ուշագրավ
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Partner news