Թուրքիան փակել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար![]() 15 հոկտեմբերի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հայտարարել է իր օդային տարածքը սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` հղելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին: Ըստ նախարարի, Անկարան գնացել է սիրիական ուղևորափոխադրող օդանավերի համար իր օդային տարածքը փակելու քայլին, քանի որ Դամասկոսն օգտագործում է դրանք ռազմական նշանակության սարքավորումներ փոխադրելու համար: Դավութօղլուն ընդգծել է, որ սիրիական կողմն արդեն տեղեկացված է Թուրքիայի կայացրած որոշման մասին: Շաբաթ օրը Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել էր իր երկրի օդային տարածքը թուրքական ուղևորափոխադրող օդանավերի համար փակելու մասին; Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատացել են հոկտեմբերի սկզբին թուրք-սիրիական սահմանում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում: Սիրիայում մեկ ու կես տարուց ավել է չեն դադարում զինված բախումները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում երկրում զոհերի թիվը գերազանցում է 30 հազարը: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |