«Հրապարակ». Սերժ Սարգսյանը կմեկնի Բուխարեստ![]() 16 հոկտեմբերի 2012 - 10:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Սերժ Սարգսյանը ՕԵԿ ներկայացուցչի հետ կմեկնի Բուխարեստ՝ մասնակցելու ԵԺԿ համագումարին, ապա և՝ գագաթնաժողովին: ՕԵԿ-ից նրա հետ կմեկնի Մհեր Շահգելդյանը. Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Բուխարեստում նրանց կմիանա այս օրերին Եվրոպայում գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս: Սա ԵԺԿ առաջին համագումարն է, որին հայկական կողմը որպես լիարժեք անդամ է մասնակցում, մինչ այս Հայաստանը մասնակցել է հյուրի կարգավիճակով: Թերթի տեղեկություններով, ամեն ինչ արվել է, որպեսզի Բուխարեստում Սերժ Սարգսյանին բարձր մակարդակով դիմավորեն: Համագումարում սպասվում է նաև նրա ելույթը: Համագումարի ինտրիգն այն է, որ սպասվում է ԵԺԿ ղեկավար կազմի ընտրություն, շատերի կարծիքով, ԵԺԿ փոխնախագահ, Հունգարիայի «չարաբաստիկ» վարչապետ Վ. Օրբանն իր անվան հետ կապված աղմուկի, Սաֆարովի արտահանձնման պատմության պատճառով, ըստ ամենայնի, այլևս չի ընտրվի: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |