«Հայկական ժամանակ». ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում 127 առողջապահական հիմնարկներում

«Հայկական ժամանակ». ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում  127 առողջապահական հիմնարկներում

PanARMENIAN.Net - Դեռ անցյալ շաբաթ լուրեր էին շրջում, որ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել առողջապահության ԲՀԿ-ական նախկին նախարար Հարություն Քուշկյանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին` ճի՞շտ է այս տեղեկությունը, ՊԵԿ մամուլի ծառայությունից պատասխանել են. «Առողջապահության ոլորտում հսկողական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 1-ից և ներկայում ընթացքի մեջ են»: Ըստ ՊԵԿ-ի, այդ աշխատանքներում ընդգրկված են 127 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, որոնցից 111-ի մոտ անցկացվել կամ անցկացվում են ստուգումներ: Դրանց թվում է նաև «Էրեբունի» կենտրոնը: Ստուգումներն այստեղ ավարտվել են հոկտեմբերի 12-ին: «Էրեբունի բժշկական կենտրոնում չափագրման արդյունքներով միջին օրական հասույթի զգալի տարբերություններ չեն գրանցվել»,- պատասխանել են ՊԵԿ մամուլի ծառայությունից: (Խոսքը հարկային մարմինների կողմից իրականացվող «խրոնոմետրաժի» մասին է, երբ հարկայինի աշխատակիցները որևէ ժամանակահատված հաշվառում են տվյալ տնտեսվարողի մատակարարած ապրանքները կամ ծառայությունները և արդյունքները համեմատում համադրելի մեկ այլ ժամանակահատվածի հետ: Եթե արդյունքները շատ չեն տարբերվում, համարվում է, որ տվյալ տնտեսվարողը ստվերում չի գործում): Հայտնել են նաև, որ ստուգված կազմակերպություններից հատկապես մեծ տարբերություններ են արձանագրվել «Ռաֆայել» բ/կ-ում, Աբովյանի ծննդատանը և այլն: Ըստ ՊԵԿ-ի, ՀՀ-ում առողջապահության ոլորտի տարբեր լիցենզիաներ ստացած ավելի քան 450 կազմակերպությունից ներկայում ավելի քան 127-ում ստուգումներ են իրականացվում: Թերթը հիշեցնում է, որ առողջապահության ոլորտում լիցենզիաները տրամադրում է առողջապահության նախարարությունը:

Partner news
 Ուշագրավ
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
Partner news