Հայաստանում կանցկացվի «Էներգետիկա-Էկոլոգիա-Էկոնոմիկա- Հասարակություն» 2-րդ միջազգային կոնգրեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-20-ը Միջազագային ճարտարագիտական ակադեմիան, Միջազգային վառելիքա-էներգետիկական ասոցիացիան, Հայստանի ճարտարագիտական ակադեմիան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկ) և Երևանի պետական ճարտարապետա-շինարարական համալսարանը համատեղ կիարակացնեն «Էներգետիկա-Էկոլոգիա-Էկոնոմիկա- Հասարակություն» 2-րդ միջազգային կոնգրեսը:

Կոնգրեսը նվիրված է Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի 20-ամյակին, որի հիմնական նպատակն է գիտնականների և ճարտարագետների առաջատար հատվածի ուժերի միավորումը, առավել կարևոր, հեռանկարային հետազոտությունները և մշակումներն իրականացնելու, սկզբունքորեն նոր տեխնիկայի, տեխնոլոգիաների և նյութերի ստեղծման համար: Ինչպես նշում է կազմակերպչական կոմիտե նախագահի տեղակալ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյանը, 2-րդ միջազգային կոնգրեսի խնդիրն է ամեն կերպ օժանդակել գիտնականների ու ճարտարագետների համախմբմանը, հանրապետությունում գիտատեխնիկական առաջընթացին, գիտության և տեխնիկայի ձեռքբերումների ներդրմանը: Մասնակիցների թվում են ինչպես Ճարտարագիտական ակադեմիայի անդամները, հանրապետության գիտա-տեխնիկական ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ Հանրապետության արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչները: Գիտաժողովին մասնակցում են նաև գիտնականներ Ռուսաստանից, Իտալիայից, Նորվեգիայից, Սլովակիայից, Գերմանիայից, Չեխիայից, Ռումինիայից, Մոլդովայից: Արտասահմանյան դելեգատների հիմնական մասը, որոնք մասնակցել էին անցյալ տարի Հայաստանում կայացած «Շրջակա միջավայրի երկրաէկոլոգիական մոնիտորինգի և ռիսկի տարածաշրջանային խնդիրներին» նվիրված միջազգային գիտաժողովին, այժմ գալու են կոնկրետ, նորովի լուծման առաջարկներով:

«Էներգետիկա-Էկոլոգիա-Էկոնոմիկա-Հասարակություն» 2-րդ միջազգային կոնգրեսի ընթացքում քննարկվելու են բնապահապանական ճարտարագիտության հետ առընչվող հարցեր կայուն զարգացման տեսանկյունից:

Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news