Գագիկ Մինասյան. 2012թ. ավարտին գնաճը ակնկալվում է 4 տոկոսի մակարդակում![]() 16 հոկտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - 2012թ. ավարտին գնաճը ակնկալվում է 4 տոկոսի մակարդակով: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Ակնկալիքներն այնպիսին են, որ այս տարի մենք գնաճի բավականին լավ ցուցանիշ ունենք՝ առաջին 8 ամիսների արդյունքում այն կազմել է 2,5 տոկոս, և եթե արդարանան արտաքին գնաճային ճնշումների վերաբերյալ կանխատեսումները, ապա 2012թ. ավարտին գնաճը ակնկալվում է 4 տոկոսի մակարդակում»,-ասել է նա: Նա հավելել է նաև, որ 2013թ. կանխատեսմամբ գնաճը կլինի վերջին տարիների համար կայուն ցուցանիշի վրա՝ 4+_1,5 տոկոս: Տնտեսական աճն այս տարի բավականին բարձր կլինի՝ 7,1 տոկոս, իսկ ահա 2013թ. կանխատեսմամբ այն կկազմի 6,2 տոկոս: Partner news «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին Partner news |