ԿԳՆ-ում քննարկվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդիրները

ԿԳՆ-ում քննարկվել են  Հայաստանի հանրակրթական դպրոցներում  ֆրանսերենի դասավանդման խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդին: Նախարարը ողջունել է հյուրերին, ընդգծելով, որ «Ալիանս Ֆրանսեզը» Հայաստանի կրթական համակարգի լավագույն գործընկերներից է, հատկապես ուսուցիչների վերապատրաստման և ֆրանսերենի դասավանդման որակի բարելավմանը նպաստելու հարցերում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման խնդիրներին:

Նախարարը նշել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում գնալով ավելի նկատելի է դառնում ֆրանեսերենի՝ որպես 3-րդ օտար լեզվի ուսուցման խրախուսումը: Միաժամանակ, ինչպես ընդգծել է Արմեն Աշոտյանը, բազմաթիվ դպրոցներում ֆրանսերենն ուսուցանվում է որպես հիմնական օտար լեզու, ինչը, հաշվի առնելով Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, մեր երկրի համար ունի ինչպես քաղաքական և մշակութային, այնպես էլ բարոյական նշանակություն: «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության նախագահ Ժան Ժակ Կլոդը կարևորել է Ֆրանսիայում և Հայաստանում միմյանց նկատմամբ առկա ընդգծված վերաբերմունքը և փոխադարձ ուշադրությունը, որն էլ իր հերթին անդրադարձ կարող է ունենալ կրթական համակարգում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեության ընդլայնման, ֆրանսիական գրադարանի ձևավորման և հայ-ֆրանսիական կրթական համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news