Լևոն Զուրաբյան. Հայաստանում ընտրություններին մասնակցելը «շուլերական խաղի է նմանվել»![]() 16 հոկտեմբերի 2012 - 14:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով այսօր Հայաստանում ընտրությունների մեխանիզմ գոյություն չունի, այն, ինչ որ կատարվեց մայիսի 6-ին, շուլերական խաղ էր, զանգվածային ընտրակեղծարարություն: Լևոն Զուրաբյանի խոսքերով, իրենք չեն մրցակցում թեկնածուների հետ, իրենց հիմնական հակառակորդը այն ընտրակեղծարար մեքենան է, որը գործում է Հայաստանում: «Այս ռեժիմի հիմնական զենքը դարձել է ժողովրդի հուսալքումը: Ժողովուրդը հոգնել է կեղծված ընտրություններից: Արտագաղթը թափ է ստացել նաև հենց այս խնդիրների պատճառով»,-ասաց Լ. Զուրաբյանը` այս պայմաններում առանցքային համարելով արմատական վերափոխման անհրաժեշտությունը, որի համար իրենց կուսակցությունը հանդես է գալիս առաջարկներով: «Մենք պետք է մի այնպիսի վերափոխում կատարենք, որը կվերադարձնի ժողովրդի վստահությունը»,-լրագրողներին ասաց ՀԱԿ ներկայացուցիչը: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |