Քաղաքների միջև շախմատի աշխարհի թիմային առաջնությունը տեղի կունենա ԱՄԷ-ում![]() 16 հոկտեմբերի 2012 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Քաղաքների միջև շախմատի աշխարհի թիմային առաջնությունը` Շեյխ Զաեդի գավաթը, տեղի կունենա դեկտեմբերի 21-29-ը Ալ Այնե քաղաքում (ԱՄԷ): Ինչպես հաղորդում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը, կխաղան 32 թիմեր, որոնց ցուցակը գլխավորում է Համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի հավաքականը: Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասել է Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, հայ շախմատիստների մասնակցության հարցը նրանք դեռ չեն քննարկել: Թիմերը կկիսվեն 8 խմբերի չորսական թիմերով: Յուրաքանչյուր խմբից դուրս կգան երկուական թիմեր, որոնք հանդես կգան քառորդ եզրափակիչներում: Այնուհետև խաղը կընթանա նոկաուտ համակարգով: Partner news Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Առաջին հանդիպմանը Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ Partner news |