ՀԱԿ-ն առաջարկում է արդար ընտրությունների անցկացմանն ուղղված բարեփոխումների փաթեթ![]() 16 հոկտեմբերի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընտրությունների անցկացման վերաբերյալ առաջարկվող փոփոխությունների փաթեթը: ՀԱԿ-ն առաջարկում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին կիրառել միայն համամասնական ընտրակարգ, քվեաթերթիկներից հեռացնել համարակալումը: Վերջիններս միտված են ընտրական համակարգում «կառուսելի» մեխանիզմի վերացմանը: Լ. Զուրաբյանն առաջարկում է նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին ընդգրկել ոչ թե զորամասերում կազմվող, այլ ըստ նրանց մշտական բնակության վայրի կազմվող ընտրողների ցուցակներում: Ըստ ՀԱԿ-ի, հաջորդ կարևոր փոփոխությունը պետք է լինի այն, որ հրապարակվեն քվեարկության ընթացքում ընտրողների կողմից ստորագրված ցուցակները: Մյուս առաջարկն արդեն վերաբերում է գալիք նախագահական ընտրություններին: ՀԱԿ-ը պահանջում է նախագահական ընտրությունների քարոզչության փուլում նախագահի թեկնածուների համար Հանրային հեռուստատեսությամբ տրվող եթերաժամը սահմանել հստակ ժամերին՝ 20:00-24:00-ի սահմաններում: Փաստթղթի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը բանակցություններ է սկսելու ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ: ՀՅԴ-ն արդեն իսկ համաձայնություն է տվել այս նախագծի քննարկմանը: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |