Թուրքիան շուրջ 220 մլն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա

Թուրքիան շուրջ 220 մլն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա

PanARMENIAN.Net - Թուրքիան շուրջ 220 մլն դոլար է ծախսել սիրիացի փախստականների վրա, հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեկը:

Ըստ նրա, փաստացի, 2012թ. շուրջ 100 հազար փախստականների համար ճամբարների կառուցման ու ապահովման համար ծախսված գումարը շատ ավելին կլինի:

Սիրիայի քաղաքացիները բնակեցվել են 13 վրանային, մեկ կոնտեյներային ավաններում, ինչպես նաև փախստականների ընդունման ժամանակավոր կենտրոնում:

Ընդամենը Սիրիայից Թուրքիա է եկել մոտ 143 հազար փախստական, որից 43 հազարը վերադարձել է հայրենիք, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Partner news
 Ուշագրավ
Այդ օրինագծին կողմ է քվեարկել կոմիտեի 15 անդամ, երեքը դեմ են հանդես եկել
Ըստ առկա տեղեկությունների, Մերաբիշվիլին մեղադրվում է երեք հոդվածներով
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Partner news