Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլան պաշտոնական այցով կժամանի Հայաստան![]() 16 հոկտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-18-ը նախատեսվում է Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի, պաշտպանության նախարար Ս. Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդ. Նալբանդյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Հանդիպումների ընթացքում նախատեսվում են քննարկումներ պաշտպանական բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իտալիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության այցը Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլայի դիմավորման պաշտոնական արարողությունը, հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ և համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենան հոկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում: Համաձայնագրի ստորագրման արարողության ավարտին նախատեսված է ճեպազրույց: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |