Փոխվարչապետն անթույլատրելի է համարել Գեղարքունիքի մարզում հարկերի հավաքման ցածր կատարողականը![]() 16 հոկտեմբերի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Ձորագյուղ և Մարտունի համայնքներում ծանոթացել է ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխվարչապետին զեկուցվել է, որ Ձորագյուղում նախատեսվում է վերականգնել 3 կմ ներտնտեսային ցանց, որի 2 կմ-ի աշխատանքներն արդեն ավարտվել են: Մարտունիում 6,2 կմ երկարությամբ ջրանցքի 4,2 կմ հատվածն է արդեն վերականգնված: Հաշվի առնելով մարզի խիստ եղանակային պայմանները` փոխվարչապետը պատասխանատուներին հորդորել է աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի դրանք ավարտելու հետ կապված դժվարություններ չառաջանան: Ձորագյուղ մեկ ամսից կավարտվեն մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, որի համար հատկացվել է 46 մլն դրամ: Փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետարանում խոհրդակցություն է անցկացրել, որի օրակարգում համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող ծրագրերին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր էին: 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 3 մլրդ 163 մլն դրամի դիմաց կազմել են 2 մլրդ 796 մլն դրամ, կատարողականը 88.4.% է: Սեփական եկամուտների (հինգ հարկատեսակների գծով) հավաքագրման մասով ցածր կատարողական է արձանագրվել մարզի համայնքների մոտ մեկ երրորդում: Փոխվարչապետը սա անթույլատրելի է համարել: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |