Բուֆոնը չի մասնակցի Դանիայի հավաքականի հետ խաղին![]() 16 հոկտեմբերի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆոնը չի մասնակցի Դանիայի հետ ԱԱ-2014 ընտրական փուլի խաղին, որը հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Միլանում: Մարզչական շտաբը նման որոշում է կայացրել մկանային ցավերի պատճառով, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Օրերս Բուֆոնը մկանի վնասված ք է ստացել և չի մասնակցել մարզումներին: Նրա փոխարեն հավանաբար դաշտ դուրս կգա Մորգան դե Սանքտիսը: Ընտրական B խմբում Իտալիան 7 միավորով գլխավորում է աղյուսակը, Դանիան 2 միավորով 4-րդ տեղում է, իսկ Հայաստանը 3 միավորով 4-րդ տեղում է: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |