Խորեն Գևորը նոյեմբերի 5-ին կմենամարտի Մաքսիմ Վլասովի հետ![]() 16 հոկտեմբերի 2012 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ միջին քաշային կարգում WBC Baltic տիտղոսակիր ռուս Մաքսիմ Վլասովը իր հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 5-ին` Գերմանիայում միջին և երկրորդ միջին քաշային կարգերում հանդես եկող աշխարհի չեմպիոնի տիտղոսի կոչման քառակի հավակնորդ Խորեն Գևորիդեմ: Վլասովը միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Դմիտրիր Պիրոգի մշտական սպարինգ-զուգընկերն է: Խորեն Գևորն ավելի փորձառու բռնցքամարտիկ է, քան ռուսաստանցին: Նրա հակառակորդների ցանկում այնպիսի անուններ են, ինչպիսիք են Արթուր Աբրահամը, Ֆելիքս Շտրումը և Ռոբերտ Շտիգլիցը, հաղորդում է allboxing.ru-ն: Նախորդ տարվա գարնանը` վերջինիս հետ մենամարտից հետո, Գևորը 6 ամսով զրկվեց մենամարտելու իրավունքից` մրցավարի վրա հարձակվելու համար, երբ վերջինս որակազրկել էր Գևորին` հակառակորդին չթույլատրված հարվածներ հասցնելու համար: Վլասով-Գևոր մենամարտը պետք է կայանար սեպտեմբերի 8-ին Մոսկվայում` Կլիչկո-Չարր շոուի շրջանակներում, սակայն Վլասովի համափրոմոութերի բողոքների պատճառով, մենամարտը ստիպված եղան չեղյալ համարել: Partner news Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Partner news |