Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսները դեռ իմաստալից չեն

Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսները դեռ իմաստալից չեն

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատում կայացավ «PANARMENIAN EXPO 2012»-ի մասնակիցների մրցանակաբաշխությունը, որոնց շնորհվեցին հավաստագրեր, իսկ այցելուների կողմից հավանություն ստացած «Մելիեր» ընկերությունը ստացավ գլխավոր մրցանակը: Հոկտեմբերի 12-14-ը կայացած ցուցահանդեսի ողջ ընթացքում, ցանկացած այցելու կարող էր իր ձայնը տալ ամենաշատ հավանած տաղավարին, նաև կարճ հաղորդագրության միջոցով:

ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Տեռմոռոս» ընկերության տնօրեն Խորեն Քոթանջյանը, ընկերությունը բազմիցս մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, սակայն Panarmenian expo-ին մասնակցում է առաջին անգամ: «Չնայած հայաստանում դեռ չկա լիովին կայացած ցուցահանդես, այնուամենայնիվ մենք ուզում ենք մեր լուման ներդնել դրանց կայացման գործում»,-ասաց նա: Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` Պրոմ Էքսպո» ընկերությունը և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատին, նա հույս հայտնեց, որ Հայսատանում կազմակերպվող ցուցահանդեսները կլինիեն իմաստալից, և կտան շոշափելի արդյունքներ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 12-14-ը անցկացվեց «PANARMENIAN EXPO 2012» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որին մասնակցեցին Հայաստանից և արտերկրից 100-ից ավել ներկայացուցիչներ:

Partner news
 Ուշագրավ
«Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը
Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ
Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար
Partner news