Այս տարի նշվելու է հայ-ամերիկյան հարաբերությունների 20-ամյակը![]() 17 հոկտեմբերի 2012 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին: ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում ներառված են ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առևտրի ներկայացուցչի գրասենյակից և Միջազգային զարգացման գործակալությունից, կգլխավորեն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Այս տարի նաև նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը երկու երկրների միջև տևական ու ամուր կապերի վառ օրինակ է: «Այս տարվա հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առևտրի ու ներդրումների խթանումը և էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները»,-ասվում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի հաղորդագրությունում: 1999թ. ձևավորված Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամենամյա հանդիպումներ է ունենում, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկել տնտեսական կապերը խորացնելու ուղիները և հարթակ են ապահովվում առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու համար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |