«Ժողովուրդ». Քաղաքացիները ապրում են բանտում՝ հանցագործների հետ![]() 17 հոկտեմբերի 2012 - 11:07 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աբովյանի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների համար նախատաեսված հանրակացարանում , ՔԿՀ անձնակազմից բացի, բնակվում են նաև դատապարտյալներ: Այսինքն բնակիչներն ու կալանավորները միասին են «նստած»: Դեռևս խորհրդային տարիներից եկած կարգի համաձայն Աբովյանի ՔԿՀ-ի աշխատակիցներին պետք է տրամադրեին բնակարաններ: Սակայն միության փլուզումից հետո այդ հարցն այդպես էլ մնաց չլուծված: Հանրակացարանի բնակիչների խոսքով մինչ այդ նաև համաձայնություն է եղել, որ Աբովյանի քաղաքապետը որևէ շենք տրամադրի ծառայողներին, իսկ հանրակացարանը մնա դատապարտյալներին: Սակայն հիմնարկի աշխատակիցներն մինչև օրս ոչ բնակարան է տրամադրվել, ոչ էլ տարածք բնակարան կառուցելու համար: Նրանք այս հարցով դիմել են ՀՀ կառավարությանը, Սերժ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպանին: Ըստ ՀՀ Արդարադատության նախարարի այդ դատապարտյալներն անզգուշություն կատարած հանցագործներ են: Զրուցեցինք ՄԻՊ աշխատակազմի իրավապաշտպան Երանուհի Թումանյանցի հետ և տեղեկացանք, որ խնդրի առնչությամբ պաշտպանը՝ Կարեն Անդրեասյանը, դիմել է ՀՀ արդարադատության նախարարին երկու հիմնական հարցերով՝ թե ինչքանով է իրավաչափ, որ ՔԿՀ-ի հանրակացարանում բնակվում են և աշխատողները, և դատապարտյալները: Եվ երկրորդ հարցը. Ինչպես է Ան-ն մտադիր լուծել նախկին ծառայողների բնակարանային հարցը: Տեղեկացանք, որ ՄԻՊ-ը նորից է պատրաստվում դիմել ՀՀ Արդարադատության նախարարին, քանի որ վերջինիս տված պարզաբանումներն այդքան էլ գոհացուցիչ չեն եղել: «Նախարարը պատասխանել էր հետևյալը. գոյություն ունի կարգ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված, հատուկ նպատակի համար կացարան հասկացություն, ըստ որի՝ այնտեղ կարող են բնակվել այն անձինք, որոնք օրինական վարքագիծ են դրսևորել, դրական բնութագրվող են, ամուսնացած են ու հիմնական աշխատանք ունեն: Միաժամանակ, այդտեղ կա հիմնարկի պետի թույլտվությունը, որպեսզի նրանք կարողանան բնակվել հիմնարկի սահմաններում գտնվող նշված նպատակի համար նախատեսված հանրակացարանում: Այդ կապակցությամբ ևս պաշտպանը հարցրել է՝ արդյոք դա այդպիսի հանրակացարան է, և եթե դա այդպիսի կացարան է, ապա այնտեղ բնակեցված բոլոր դատապարտյալներն ունե՞ն այդ չափորոշիչները: Այս հարցին պատասխան է տրվել, որ դա հատուկ տիպի կացարան չէ, այլ ուղղակի բաց ուղղիչ հիմնարկ է: Եթե տվյալ հանրակացարանը բաց ուղղիչ հիմնարկ է, այդ դեպքում տարօրինակ է, որ բաց տիպի ուղղիչ հիմնարկում ապրում են ՔԿՀ-ի ծառայողները»,- նկատեց իրավապաշտպանը: Հանրակացարանի բնակիչների պատմելով՝ իրենք սկզբում Մայակովսկի գյուղի գրանցում են են ունեցել, ապա՝ Աբովյան քաղաքի:«Խորհրդային տարիներից գրանցվել ենք, որ տուն ստանանք, մեզնից 7 հոգի ստացան բնակարան, բայց սովետի փլուզումից հետո մենք մնացինք այս վիճակում: Օդից կախված ենք: Իսկ հիմա բերել ու դատապարտյալներ են բնակեցրել : Իմ աղջիկը երրորդ շենքում ընկիերուհի ուներ, ես ստիպված նրան ուղեկցում էի այնտեղ, որ դատապարտյալները հայհոյանք չտան , ու՞մ է հաճելի դրանք լսել»,-ասաց բնակիչը: Շուրջ 18 ընտանիք այս կարգավիճակում է: ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությանից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին. «Ձեր օրաթերթի ընթերցողների բարձրացրած հարցն արդեն իսկ փոխանցվել է ՀՀ արդարադատության նախարարաւոթյան աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը: Խնդիրն ուսումնասիրվում է: Արդյունքների մասին կտեղեկացնենք ուսումնասիրությունն ավարտելուց հետոէ օրենքով նախատեսված ժամկետի շրջանակներում: Հ.Գ «Ժողովուրդ» օրաթերթը հետամուտ կլինի արդյոք ՀՀ ԱՆ քաղաքացիներին կազատի դատապարտյալներից»: Partner news «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Partner news |