Թաեքվանդիստ Արման Երեմյանը մասնակցել է Եվրոպա - Ասիա մրցամարտին![]() 17 հոկտեմբերի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում թաեքվոնդոյի միջազգային և ՌԴ ֆեդերացիաները առաջին անգամ համատեղ անցկացրել են Եվրոպա - Ասիա մրցամարտ: Ասիա աշխարհամասը ներկայացնում էր Իրանը , որը քաշային բոլոր չորս կարգերում հայտավորել էր աշխարհի գործող չեմպիոններին: Ելույթ են ունեցել նաև կազմակերպիչ կողմի ` Ռուսաստանի և ասիական մեկ այլ երկրի ` Հորդանանի հավաքականները: Նորամուծություն էր կատարվել նաև մրցակարգում: Երկուական րոպե տևողությամբ երեք ռաունդանոց մենամարտի փոխարեն կիրառվեց երկու ռաունդից բաղկացած հինգական րոպեանոց մենամարտ , և ցանկացած պահի մարզիչը կարող է մրցող մարզիկին արագորեն փոխարինել մեկ ուրիշով, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Եվրոպացիների կազմում բոլորից շատ` 28 միավոր է վաստակել Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը (80 կգ): Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |