Գյուրջիևի անվան համույթը Պոզնանում կներկայացնի Գյուրջիևի և Կոմիտասի արվեստը![]() 17 հոկտեմբերի 2012 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյան) մենահամերգներով հանդես կգա Լեհաստանի Պոզնան քաղաքի NOSTALGIA FESTIVAL եվրոպական երաժշտական փառատոնին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են համույթից, իրենց հետ փառատոնին մասնակցելու է նաև դաշնակահարուհի Լուսինե Գրիգորյանը, ով կկատարի Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները: Փառատոնն այս տարի առանձնանում է իր արտահայտված հայկական ուղղվածությամբ, քանի որ նախատեսված են Ֆրունզե Դովլաթյանի և Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություններ: Նախատեսված են նաև հայ արվեստին ու հայագիտությանը վերաբերվող դասախոսություններ, որոնց թվում հատկապես հետաքրքրական է «Սպանդի ու պատկերի լույսի միջև» խորագրով դասախոսությունը, որի շրջանակում բանախոսները կքննարկեն Փարաջանովի սիմվոլիզմի ու Մանսուրյանի երաժշտության փոխառնչությունները: Նախատեսված է զրույց- հանդիպում Գյուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի երաժիշտների հետ, ովքեր կխոսեն հայկական երաժշտության, Գյուրջիևի և Կոմիտասի երաժշտության առանձնահատկությունների մասին: Partner news
Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը «Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Partner news |