Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը Հայաստան կբերի ռուս բժիշկներին

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը Հայաստան կբերի ռուս բժիշկներին

PanARMENIAN.Net - Մանկապատանեկան ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում այս տարի ևս կիրականացվի «Դու մենակ չես… Միասին կհաղթենք» ծրագիրը: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի նախագահ Նունե Մանուկյանը, արդեն երրորդ անգամ իրականացվող ծրագիրը կիրականացնեն Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Ալեքսանդր Կարաչունսկին և Ալեքսեյ Մասչանը, որոնք բժշկական խորհրդատվություն կանցկացնեն Ռ. Յարալյանի անվան արյունաբանական կենտրոնում, ինչպես նաև դասախոսություններ կկարդան հայ մասնագետների համար:

Հոկտեմբերի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում 8-րդ անգամ կբացվի Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը: Այն Երևանում կավարտվի հոկտեմբերի 24-ին, այնուհետև կշարունակվի Հայաստանի 5 մարզերում` Լոռիում, Շիրակում, Արարատում, Գեղարքունիքում, Տավուշում:

Փառատոնը կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը:

Partner news
 Ուշագրավ
«Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային
Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից
Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։
Partner news