Իտալիան, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարևորում է Ղարաբաղի հարցի լուծումը![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ողջ Եվրոպայի, ոչ թե միայն տարածաշրջանային անվտանգության համար, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Իտալիայի ՊՆ ղեկավար Ջանպաոլո Դի Պաոլան: Նա կոչ է արել հակամարտության կողմերին վստահություն հաստատել ու հավատարիմ մնալ Հելսինկայն փաստաթղթի եզրափակիչ ակտին: Նա նաև նշել է, որ Իտալիան, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարևորում է Ղարաբաղի հարցի լուծումը: Այսօր Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Իտալիայի պաշտպանության նախարար Ջանպաոլո Դի Պաոլան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել պաշտպանական ոլորտում համագործակցության մասին: Իտալիայի ՊՆ ղեկավարն ասել է, որ նման համաձայնագրեր են կնքվում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ըստ նրա, Իտալիան, ցանանալով իր ավանդն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում, համագործակցում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |