Ջոնի Դեպը կզբաղվի գրահրատարակչությամբ

Ջոնի Դեպը կզբաղվի գրահրատարակչությամբ

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան և երաժիշտ Ջոնի Դեպը կզբաղվի գրահրատարակչությամբ: Harper Collins խոշոր հրատարակչության հետ միասին դերասանը կներկայացնի Infinitum Nihil («Ոչինչ հավերժ չէ») շարքը, որը կբացի երաժիշտ Վուդի Հաթրիի «Տունը հողի վրա» գիրքը և «Բոբ Դիլանի գաղտնազերծած պատմությունները» կենսագրական գիրքը:

Շարքի անվանումը Դեպը վերցրել է 2004թ. ի վեր գործող Infinitum Nihil պրոդյուսերական ընկերությունից: «Մենք կհրատարակենք գրքեր, որոնք արժանի են ձեր ուշադրությանն ու ժամանակին, որոնք սովորական հանգամանքներում չէին կարողան հասնել ընթերցողին»,-ասել է Դեպը, հայտնում է filmpro.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---