Վլադիմիր Զախարով. «Ադրբեջանա-աղվանական մշակույթ» տեսությունը լկտիություն է![]() 17 հոկտեմբերի 2012 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Երևանում այսօր բացվեց «Ալբանիա-Աղվանք-Առան. էթնոքաղաքական պատմության և քրիստոնեական մշակույթի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառման նպատակն է հստակեցնել՝ ովքեր են այսօր պատմական «Կովկասյան Ալբանիա», իսկ հայկական աղբյուրներում՝ Աղվանք պետության մեջ մտած ժառանգները։ Գիտաժողվում զեկույցներ կկարդան հայ և ռուս գիտնականներ, ինչպես նաև աղվանական պետության կազմի մեջ մտած ու մինչ մեր օրերը գոյություն պահպանած կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ։ Գիտաժոողվում գիտնականները կփորձեն վերականգնել Աղվանքի իրական պատմությունը, որի անունից թուրք քոչվորների ժառանգներն այսօր փորձում են հավակնություններ դրսևորել հայկական տարածքների հանդեպ: Պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր Զախարովի խոսքով ազերիների աղվանական մշակույթի ժառանգորդ լինելու տեսությունը ծիծաղելի է, սակայն մի քաղաքականություն է, որն իրականացվում է պետական մակարդակով: Նա այս քաղաքականությունը բնութագրում է որպես լկտիություն, քանի որ գիտական ոչ մի հիմք չունեն: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |