ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կարող է սահմանվել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով17 հոկտեմբերի 2012 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվեց սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով` մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը: Այս օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով: Նիստում քննարկվեց նաև «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում վարկերը կտրամադրեն առևտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթևացնի քաղաքացու վարկային բեռը: Նիստում ներկայացվեցին կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանց կից նախագծերի փաթեթները: Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |