Մասիսի Այնթապ համայնքը մինչև տարեվերջ նոր մանկապարտեզ կունենա

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Արարատի մարզ: Փոխվարչապետը ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով իրականացվող աշխատանքներին:

Մարզպետ Է. Բարսեղյանի ուղեկցությամբ Ա. Գևորգյանն այցն սկսեց Մասիսի տարածաշրջանից` այցելելով Այնթապ համայնքում նոր կառուցվող մանկապարտեզի շինհրապարակ: Նոր մանկապարտեզի շենքի կառուցման նպատակով 98 մլն դրամ է հատկացվել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման առաջին և երկրորդ ծրագրերով, 120 մլն դրամ` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի, ևս 90 մլն դրամ` «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից, ծրագրին համաֆինանսավորման միջոցով մասնակցում է նաև համայնքը: Պատասխանատուները փոխվարչապետին զեկուցեցին, որ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև տարեվերջ:

Այնթապի թիվ 1 և թիվ 2 դպրոցների վերանորգման հարցը նույնպես ընդգրկվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ թիվ 1 դպրոցի վերանորոգումն արդեն ավարտված է, այդ նպատակով առաջին և երրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ հատկացվել էր 18 մլն դրամ, իսկ թիվ 2 դպրոցի նորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Մասիսում փոխվարչապետին ներկայացվեցին բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները: Երրորդ ծրագրով շուրջ 41 մլն դրամ է հատկացվել քաղաքի թիվ 33 և թիվ 35 շենքերի տանիքների նորոգման համար, որոնցից առաջինի աշխատանքներն արդեն ավարտվել են, մյուս շենքի տանիքի նորոգումը կավարտվի առաջիկա շաբաթներին: Քաղաքի փողոցների ասֆալտապատման նպատակով երկրորդ ծրագրով հատկացվել էր 140 մլն, երրորդ ծրագրով` 164 մլն դրամ, աշխատանքներն արդեն ավարտվել են:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---