Հնարավոր է`Վոլոչկովան վարպետության դաս անցկացնի Երևանի պարարվեստի ուսումնարանում![]() 18 հոկտեմբերի 2012 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: «Մեզ համար իսկապես հաճելի է մայրաքաղաքի օրվա տոնական միջոցառումներից անմիջապես հետո հյուրընկալել Ձեզ մեր հնամենի քաղաքում, ինչը, վստահ եմ, նաև Ձեզ համար է լավ առիթ զգալու տոնական Երևանի շունչը: Կարծում եմ արդեն հասցրել եք հմայվել Երևանի գեղեցկությամբ և հավաստիանալ, որ Դուք մեր հյուրընկալ քաղաքում սպասված ու գնահատված հյուր եք»,- նշել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի և ջերմ ընդունելության համար, Անաստասիա Վոլոչկովան իր հերթին նկատել է, որ իսկապես ջերմ ընդունելության է արժանացել հայ հանդիսատեսի կողմից: Պարուհին նաև նշել է, որ իր առաջին այցից ավելի քան վեց տարի անց գալով Երևան նախ և առաջ հաճելիորեն հիացել է քաղաքի ներկայիս անճանաչելիորեն գեղեցկացած արտաքին տեսքով: «Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես իսկապես հիացած եմ: Երևանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ: Ավելին, ունենալով շատ հայ ընկերներ, ես այստեղ ինձ բնավ օտար չեմ զգում և հնարավորության դեպքում կկամենայի ավելի հաճախ այցելել Ձեր հրաշալի երկիր» - նշել է Անաստասիա Վոլոչկովան և հավելել, որ կցանկանար ավելի շատ ներգրավված լինել հայկական մշակութային ծրագրերում: Օգտվելով առիթից բալետի պարուհին քաղաքապետի հետ քննարկել է նաև մոտ ապագայում Երևանի պարարվեստի ուսումնարանի պատանիների համար վարպետության դաս կազմակերպելու հնարավորությունը: Քաղաքապետը ողջունելով առաջարկը, կառույցի պատասխանատուներին հանձնարարել է քննարկել հարցն ու հնարավորին կարճ ժամկետում կազմակերպել վարպետության դասի անցկացումը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |