Ալեքս Միսկիրտչյանը տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ![]() 18 հոկտեմբերի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը (21-2-1, 7 KO) տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ (16-2-0, 1 КО): EBU-ն պարտավորեցրել է բռնցքամարտիկների թիմերին պայմանավորվել մարտի մասին մինչև նոյեմբերի 3-ը, հակառակ դեպքում կանցկացվեն փրոմոութերական սակարկություններ մենամարտի կազմակերպման իրավունքի համար: Նշեքն, որ ավելի վաղ նախատեսված էր Միսկիրտչյանի կամավոր պաշտպանությունը իտալացի Սաուտ Լացեի հետ մենամարտում, սակայն մենամարտը ստիպված եղան չեղյալ հայտարարել չեմպիոնի հիվանդության պատճառով, հաղորդում է championat.com.-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |