Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2012թ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ![]() 18 հոկտեմբերի 2012 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012թ պետբյուջեի կատարողականի և 2013թ պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ողղությունները, լինի հավասարակշռված և պահպանի սոցիալական ուղղվածությունը: Նախագահը նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը և հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր: Նախագահը կարևորել է նաև բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը և այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |