Ադրբեջանագետ. Ադրբեջանի ռազմական բյուջեն ամենևին էլ բանակին չի հասնում, այլ լցնում է ոմանց գրպանները![]() 18 հոկտեմբերի 2012 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի այն հայտարարությունները, թե իբր երկրի ռազմական բյուջեն ավելանում է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանագետ Սարգիս Ավետիսյանն ասաց, որ վերջինիս ռազմական բյուջեի ավելացումը կապված է նաև մեծ փողելի լվացման հետ, և այդ փողերն ամենևին էլ բանակին չեն հասնում, այլ գնում են ոմանց գրպանները: Քանի որ Ադրբեջանը կարող է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդել միայն նավթով, որի վերաբերյալ վարկած կա, որ մոտակա 20 տարվա ընթացքում կսպառվի, ադրբեջանագետի հավաստմամբ` վերջինս իր դիրքերը կզիջի: Իսկ դրանից կշահի Հայաստանը: Թուրքմենական ու ադրբեջանական ռազմական հնարավոր բախման վերաբերյալ Ավետիսյանն ասաց, որ ինքը մոտ ապագայում իրատեսական չի համարում ռազմական գործողությունները նրանց միջև: Partner news ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»,-ասաց նա Partner news |