Թուրք երաժիշտը կկանգնի դատարանի առաջ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար![]() 18 հոկտեմբերի 2012 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սայը հոկտեմբերի 18-ին կկանգնի դատարանի առաջ հավատացյալների զգացմունքները վիրավորելու և կրոնական թշնամանք հրահրելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը: Սային, ով համերգներ է տվել Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում և այլ քաղաքներում, կդատեն նրա միկրոբլոգում մի քանի թվիթերի համար: Թուրք դատախազներին զայրացրել է նման թվիթը. «Չգիտեմ, նկատել եք արդյոք, որ տխմար, գռեհիկ, խեղկատակ, գող մարդիկ մոլեռանդ հավատացյալ են» Սային մեղադրանքներ առաջադրելու մասին հաղորդագրությունից հետո Ստամբուլի դատարանի մոտ են հավաքվել հարյուրավոր իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և լրագրողներ: Նրանք պահել են «Սայ, դու մենակ չես» գրությամբ ցուցապաստառներ: Partner news Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Հակավարկանիշը գլխավորում են Միխայիլ Գորբաչովը՝ նրան չի «սիրում» հարցվածների 66 տոկոսը և Բորիս Ելցինը (64 տոկոս) Partner news |