Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն շախմատի աշխարհի առաջնությանը![]() 18 հոկտեմբերի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի են բոլոր 64 մասնակիցների անուններն, ովքեր նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 2-ը Խանտի Մանսիյսկում կմասնակցեն շախմատի աշխարհի կանանց առաջնությանը; Առաջնությանը, որը կանցնի նոկաուտ համակարգով, կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև Տաթեև Աբրահամյանն ԱՄՆ-ից: 64 շախմատիստուհիներն աշխարհի 33 երկրներից պետք է հաղթահարեն 5 տուր, որից յուրաքանչյուրը բաղկացած է երկու խաղից: Վերջին վեցերորդ ռաունդը կազմված է չորս խաղից: Մրցումների մրցանակային ֆոնդը կազմում է 450 000 դոլար: Հաջորդ տարի այս մրցաշարի հաղթողը կհանդիպի ՖԻԴԵ-ի Գրան պրիի 2011-2012 ցիկլի հաղթողի հետ՝ վիճարկելով կանանց շրջանում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |