Ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքով![]() 18 հոկտեմբերի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հոկտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել Բեռլինի պետական գրադարանի գլխավոր տնօրեն Բարբարա Շնայդեր-Կեմպֆի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Տիկին Շնայդեր-Կեմպֆին պատմել է այն ծրագրերի մասին, որոնք Բեռլինի պետական գրադարանն ունի՝ կապված Հայաստանի, հայկական մշակույթի հետ: Նրա խոսքով այդ գրադարանում է պահվում Գերմանիայում հայ գրականության ամենամեծ ֆոնդը՝ շուրջ 10 մլն գիրք, և ամեն տարի Բեռլինի պետական գրադարանը համալրվում է մոտ 500 նոր հայերեն գրքերով: Ինչպես տեղեկացրեց տիկին Շնայդեր-Կեմպֆը, Հայաստանի ազգային գրադարանի հետ ստորագրած հուշագրով համատեղ ծրագրեր կիրականացվեն: Բեռլինի պետական գրադարանի ծրագրում ընդգրկված են հայ գրականության երկու ցուցադրություններ՝ նվիրված 2012-ին Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն: Խոսելով հայ-գերմանական մշակութային առնչություններից Արտակ Դավթյանը նշել է, որ, ՀՀ-ն օրինակ ծառայեց հետխորհրդային տարածքի երկրների համար՝ անկախացումից անմիջապես հետո Գերմանիային վերադարձնելով պատերազմից մնացած մշակութային արժեքները: Նրա խոսքով այս փաստը ցույց է տալիս, թե ինչպես է հայը վերաբերվում մշակութային արժեքներին եւ ինչպես կուզեր, որ վերաբերվեին նաեւ մյուսները: Գերմանացի հյուրը հետաքրքրվեց Հայաստանում գերմաներենի ուսուցմամբ: Արտակ Դավթյանը տեղեկացրեց, որ գերմաներենը՝ որպես օտար լեզու, ուսուցանվում է հայկական դպրոցների մի մասում, տարբեր ծրագրերով տարեկան շուրջ 100 հայ ուսանող է մեկնում՝ կրթություն ստանալու Գերմանիայում, Երևանում հաջողությամբ գործում է գերմաներենի ուսուցման կենտրոն: Partner news Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Partner news |