ԱՄՆ-ն ցանկանում է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացն իր հունի մեջ մտնի![]() 18 հոկտեմբերի 2012 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում այն է, որ Ամերիկան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ ջանքերին և ցանկանում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը իր հունի մեջ մտնի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ավարտին: «Այժմ ինչպես երբեք կարևոր է, որ կողմերը շարունակեն բանակցությունները և պատրաստակամ լինեն շարունակելու կարգավորման գործընթացը»,-ասել է Ռուբինը: Դիվանագետը հավելել է, որ հենց դրան ուշադրություն կդարձվի առաջիկա հանդիպումներում, որպեսզի «մենք նման զարգացումների ականատեսը դառնան»: Տնտեսական հարցերի հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 18-ին Երևանում: ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում են ատոմային էներգետիկայի կարգավորման, առևտրի գրասենյակի ու Զարգացման միջազգային գործակալության ներկայացուցիչներ, գլխավորում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Այս տարի նշվում է նաև հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |