ՀՀ ԱԳՆ-ում չեն մեկնաբանում առաջիկայում Նալբանդյանի ու Մամեդյարովի հանդիպման հավանականությունը![]() 18 հոկտեմբերի 2012 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի ապագա այցերի մասին պատշաճ ժամկետներում տեղեկություն կտրամադրվի: Այսպես պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք ճիշտ են ադրբեջանական մամուլի հրապարակումներն այն մասին, որ մոտ ապագայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ադրբեջանցի պաշտոնակցին: Ավելի վաղ ԱՊԱ-ն հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Նա նշել է, որ միջնորդները մտադրվել են հերթական այցը կատարել տարածաշրջան, բայց այն կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |